Միրանդա Քերը՝ ամենաերիտասարդ միլիարդատիրոջ հետSlaq.am-ը գրում է.

Սուպերմոդել Միրանդա Քերը դերասան Օռլանդո Բլումից բաժանվելուց հետո փորձում է վերստեղծել իր անձնական կյանքը: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:

Մի քանի օր առաջ Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակին» նկատել են միլիարդատեր Էվան Շպիգելի ընկերակցությամբ: Forbes ամսագրի տեղեկությամբ՝ Snapchat հավելվածի հեղինակը պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատերն է: Նա ընդամենը 25 տարեկան է:

Ականատեսները պնդում են, որ Միրանդան և Էվանն իսկապես իրարով հետաքրքրված են եղել և ոչ ոքի ուշադրություն չեն դարձրել: «Նրանք դիպչում էին իրար և խորասուզված էին զրույցի մեջ»,- ասում է ականատեսը:

Հիշեցնենք. չնայած Բլումի և Քերի բաժանությունը ծանր է եղել՝ զույգը փորձել է ընկերական հարաբերություններ պահպանել: «Մենք ամեն օր շփվում ենք,- անցած ամառ ասել է Միրանդան:- Մենք միշտ ընտանիք կլինենք և սիրում ենք իրար: Մենք սեր և հարգանք ունենք, շատ մտերիմ ենք, և ես դրա համար շատ շնորհակալ եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել