Tert.am-ը գրում է.

Այսուհետ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն բժիշկները, ովքեր կխախտեն արհեստական ընդհատման օրենքի պահանջները։ Կառավարության այսօրվա նիստին նախագիծը ներկայացնող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ օրենքների նախագծերի ներկայացումն ուղղված է հղիության չհիմնավորված, ներառյալ սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելմանը։

«Այդ խնդրի լուծման նպատակով նախագծերով առաջարկվում է բժիշկների համար սահմանել պահանջ` հղիության ընդհատման համար դիմած կնոջը եռօրյա ժամկետ տրամադրել վերջնական որոշում կայացնելու համար: Հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման համար ներկայացվող պահանջները, սահմանվում են բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո կնոջը տրամադրվող տեղեկատվության ծավալները, դրա հետ կապված բժշկական փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տվյալները»,- նշեց նա։

Նախարարն ընդգծեց, որ վարչական պատասխանատվություն է սահմանվում բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատման օրենքի պահանջները խախտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել