Սիրով շնորհավորում եմ մարզական լրագրողներին նրանց մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ: 
Բոլորին մաղթում եմ աշխատանքային եռանդ, մասնագիտական ձեռքբերումներ, ակտիվ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն և, իհարկե, անձնական երջանկություն ու հաջողություններ:
Ծանոթ եմ մեր երկրում աշխատող մարզական լրագրողներից շատերին և ուրախությամբ պետք է ասեմ, որ նրանցից շատերն իրոք մեծ սիրով և նվիրվածությամբ են կատարում իրենց գործը` ի նպաստ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, այդ ոլորտում նորարարական ուղղությունների ներդրման, օրենսդրական դաշտի կատարելագործման: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինչպես ոլորտը վաղուց լուսաբանող ավագ սերնդի մարզական լրագրողներին, այնպես էլ այդ բնագավառում նոր քայլեր սկսող երիտասարդ մասնագետներին՝ մարզաշխարհում տեղի ունեցող կարևորագույն մրցաշարերը, հետաքրքրաշարժ իրադարձությունները լուսաբանելու և հասարակությանն օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու համար:
Մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլոր մարզական լրագրողներին և հույս հայտնում, որ նրանց անաչառ լուսաբանման և պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ մարզասերները և հասարակության բոլոր անդամները տեղեկացված կլինեն մարզաշխարհում կատարվող արժանահիշատակ իրադարձությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել