Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին սպասում է դստեր ծնվելուն մոտ 1.5 շաբաթից և մտադիր է նրան տալ Վիվի անունը։ Այս մասին նա նշել է CNN ալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Փսակին նախկինում զբաղեցրել է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնը։

Այն մասին, որ Փսակին կթողնի աշխատանքը Պետդեպում և աշխատանքի կանցնի Սպիտակ տանը, հայտնի էր դարձել փետրվարին։ Այն ժամանակ լրատվամիջոցները նշում էին, որ կադրային փոփոխությունը կապված է նրա հղիության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել