Ադոլֆ Հիտլերը համարվում է բռնապետության ու անտրամաբանական ամբողջատիրության խորհրդանիշ, բայց քչերը գիտեն, նա ամենևին ամենասարսափելի բռնապետը չի եղել պատմության մեջ։ Կան պատմական կերպարներ, որոնց համեմատ Հիտլերն անմեղության մարմնավորում է՝ զանգվածային սպանություններ իրագործելու տեսակետից։ Ահա 7 իրական բռնապետեր, որոնց համեմատ Ադոլֆ Հիտլերն անմեղ գառ է թվում։

7. Ուրբանոս 2-րդ

Adolf Hitler

Մեր օրերում Պապի անունը ասոցացվում է ներդաշնակության կերտման ու աստվածային հոգեղենության հետ, որը հիմնված է խաղաղության ու առ Հիսուս Քրիստոս տածած սիրո վրա, բայց ինչպես շատ դեպքերում է լինում, Հռոմի պապերի պատմությունների մեջ առկա են եղել դրվագներ, երբ Պապի քաղաքական ազդեցության պատճառով պատերազմներ են սկսվել։

Նման պատմական կերպարներից մեկն Ուրբանոս 2-րդ Պապն էր, ով հրահրեց ամենամահաբեր կրոնական կոնֆլիկտը մարդկության պատմության մեջ։ Իշխանության անցնելով 1088 թվականին՝ Ուրբանոս 2-րդը սիպված էր անդադար մրցակցել իր ախոյանների հետ։ Այս մթնոլորտում Պապը սկսեց քարոզել կրոնական պատերազմ Մերձավոր Արևելքում։ Նրա ազդեցության ու քարոզչության շնորհիվ հավաքվեց Խաչակիրների հսկայական զորք, որը հետագայում անողոքաբար սպանդի ենթարկեց 200.000 մահմեդականների ու նաև քրիստոնյաների Սուրբ հողում։ Արդյունքում սկսվեց շուրջ 200 տարի տևած Խաչակրաց արշավանքների դարաշրջանը, որը խլեց միլիոնավոր մարդկանց կյանքեր։

6. Պոլ Պոտ

Կամբոջայում իր իշխանության 22 տարիների ընթացքում Կարմիր Կխմերների առաջնորդ Պոլ Պոտը սպանել է 1-3 միլիոն կամբոջացիների։ Սա կարող է հարաբերականորեն փոքր թիվ թվալ՝ համեմատած այս ցուցակի մյուս ներկայացուցիչների ցուցանիշների հետ, բայց այդ թյուր ըմբռնումը կանէանա, եթե իմանաք, որ այդ թիվը կազմում է երկրի բնակչության 25 տոկոսը։

Բռնապետն արգելել էր ցանկացած տեսակի կրթություն, կրոն ու ֆինանսական գործունեություն իր իշխանության տարիներին։ Ցանկացած ուսուցիչ կամ կրթված մարդ, որին կարողանում էին գտնել, մահապատժի էր ենթարկվում, քանի որ բռնապետը համարում էր, որ կրթությունն ու կրոնը հենց այն պատճառներն են, որոնք ծնում են հասարակական բոլոր արատները, ու նա այս կերպ ցանկանում էր, որպեսզի Կամբոջան դառնա մաքուր երկիր։ Նա հայեցակարգ մշակեց, որով մարդկանց վերաբնակեցնում էին՝ քաղաքներից տեղահանելով գյուղեր, որտեղ նրանք հարկադրված էին գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։

Պոլ Պոտի բռնապետությունը ոչ միայն միլիոնավոր համերկրացիների կյանքեր խլեց, այլև մեկուսացրեց Կամբոջան մնացած աշխարհից ու հիմնովին խաթարեց տնտեսությունը։

5. Ռոբերտ Մուգաբե

20-րդ դարի ամենաէքսցենտրիկ բռնապետերից մեկն, անկասկած, Ռոբերտ Մուգաբեն է, ով իր իշխանության տարիներին բառիս բուն իմաստով ոչնչացրեց Զիմբաբվեն տնտեսապես ու բարոյապես։ Իշխանության ու հարստության նրա անհագ ձգտման արդյունքում բնակչության մեծամասնությունը չքավոր դարձավ։ Մուգաբեն խլում էր մարդկանց հողերը, ոչնչացնում էր նրանց տները, ոտնահարում էր նրանց իրավունքները, ոչնչացնում էր իր հակառակորդներին, մահապատժի էր ենթարկում համասեռամոլներին, և այս ամենը միայն մի մասն է նրա իրականացրած հանցագործությունների։

Հաշվվել է, որ Մուգաբեի իշխանության տարիներին սպանվել է 6 միլիոն մարդ, ինչը կազմում է Զիմբաբվեի բնակչության մեկ երրորդը։

4. Կիմերի դինաստիա

Adolf Hitler

Արդեն 70 տարի շարունակ Հյուսիսային Կորեայում իշխում է տիրանիայի ու դաժանության կենդանի խորհրդանիշ դարձած Կիմերի դինաստիան։ Ընդ որում, այս տոհմի ամեն հաջորդ առաջնորդ ավելի վատն է ու ավելի դաժան, քան նրա նախորդը։ «Արքայատոհմի» հիմնադիրը Կիմ Իր Սենն էր, ում իշխանության գալուց հետո 2.8 միլիոն մարդ զոհվեց Կորեական պատերազմում։ Պատերազմի ավարտից հետո Կիմը շարունակեց ռեպրեսիաները սեփական բնակչության հանդեպ, որի արդյունքում հազարավոր մարդիկ սպանվեցին։ Նրան հաջոդեց որդին՝ Կիմ Չեն Իրը, ում իշխանության տարիներին ավելի քան 3 միլիոն մարդ սպանվեց ու մահացավ՝ ներառյալ նրա ընդդիմադիրները, կոուսակցության անդամներն ու նույնիսկ որոշ ազգականներ։ 90-ականներին մոտ 3.5 միլիոն մահացավ սովից, որն արդյունք էր այն քաղաքականության, որը վարում էր բռնապետը։ Երկրի ներկայիս ղեկավարը՝ Կիմ Չեն Ընը, հետևում է իր հոր ու պապի հիմնած արյունալի ավանդույթներին ու հայտնի է նրանով, որ պարբերաբար լուրեր են հրապարակվում, որ նա ամենատարօրինակ ու էքստրավագանտ մեթոդներով մահապատիժներն է կազմակերպում։

3. Հոնգ Քսիուքուան

Adolf Hitler

Հոնգի պատմությունը դասագրքային օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է եզակի միջադեպը, որը հանգեցրել է տրավմայի, մեկընդմիշտ փոխել մարդուն՝ դարձնելով նրան իսկական հրեշ։ Հոնգը շատ համեստ ու զուսպ պատանի էր ու կուսական կերպար։ Նա համարվում էր 19-րդ դարում Չինաստանի ամենահարգված գիտնականներից մեկը, բայց երբ նա ձախողեց Կայսերական քննությունը, խելագարվեց ու հայտարարեց, որ ինքն Աստծո որդին է ու Հիսուս Քրիստոսի կրտսեր եղբայրը։
Այս թեզերով նա ապստամբություն բարձրացրեց ընդդեմ բուդդիզմի, կոնֆուցիականության ու ավանդական քրիստոնեության։ Նա մի շարք հաղթական ճակատամարտեր ունեցավ ու 1853 թվականին տիրացավ Նանկին քաղաքին, որտեղ հիմնեց սեփական օրենքները։ Նրա իշխանության օրոք միլիոնավոր մարդիկ սպանվեցին այլակարծության համար։ Նա արգելել էր բազմակնությունը, բայց ուներ սեփական հարեմն ու հրամայում էր սպանել ցանկացած մեկին, ում կասկածեր այլակարծության ու անհավատարմության մեջ։

2. Մաո Ցզեդուն

Աշխարհին նա հայտնի դարձավ որպես «Քարտուղար Մաո» ու կառավարեց Չինաստանը 1949-1976 թվականներին՝ հաղթելով արյունահեղ քաղաքացիական պատերազմում։ Նա լծվեց Չինաստանը զարգացած երկիր դարձնելու գործին, ու դեպի այս նպատակը տանող նրա առաջին քայլը բնակչության աշխատանքային մոբիլիզացումն էր՝ երկրի սրընթաց տնտեսական զարգացումն ապահովելու ու բնակչությանը ոգեշնչելու համար։ Ըստ էության, նա հասավ երկու նպատակներին էլ, բայց դրա գինը հիրավի հսկայական էր։

Իշխանության առաջին 3 տարիներին Մաոն կյանքի կոչեց «Մեծ թռիչքի» պլանը, որ 1958 թվականի դրությամբ չինացի ժողովրդից խլեց 45 միլիոն մարդու կյանք։ Եվս մի քանի միլիոն մարդ մահացավ Մաոյի «Մշակութային հեղափոխության» արդյունքում։ Մաոյի մյուս արկածախնդրությունը «1 երեխայի քաղաքականությունն» էր, որի արդյունքում շուրջ 100 միլիոն աղջիկ երեխա մահացավ ու անտուն դարձավ, քանի որ չինացիների մեծամասնությունը գերադասում էր որդի ունենալ։ Սրա հետևանքով այսօր Չինաստանում տղամարդկանց թիվը 10 միլիոնով ավելին է, քան կանանցը, ու դեմոգրաֆիական հսկայական աղետ է հասունանում։ Ընդհանուր առմամբ, Մաոյի իշխանության տարիներին պատերազմներից, ռեպրեսիաներից, սովից ու հիվանդություններից մահացել է ընդհուպ մինչև 80 միլիոն մարդ։

1. Չինգիզ Խան

Չինգիզ Խանի դերն ու պատմական ընկալումը խիստ հակասական է։ Ոմանք նրան համարում են մեծագույն առաջնորդ ու ամենաարդյունավետ ռեֆորմատոր, ով կարողացավ նվաճել ու հիմնել մարդկության պատմության խոշորագույն կայսրությունը և միևնույն ժամանակ հիմնել ամենաարդյունավետ իրավական համակարգը։ Այլոք Չինգիզ Խանին համարում են արյունարբու նվաճող, ով չի ունեցել իր հավասարը դաժանության ու մարդկանց բնաջնջման հարցում ո՛չ իրենից առաջ, ո՛չ իրենից հետո։

Չինացիների ու Արևելյան Ասիայի բնակչության մեծամասնության համար նա իսկական հերոս է, ով խաղաղություն ու բարեկեցություն բերեց սովորական մարդկանց։ Իրանցիների ու Միջին Ասիայի բնակչության համար նա արհավիրք էր ու արյունալի մարդասպան։ Համարվում է, որ մոնղոլների արշավանքների արդյունքում միայն Իրանական բարձրավանդակում 15 միլիոն բնակիչ է զոհ գնացել մոնղոլների սրին։ Թվում է, թե Մաոյի համեմատ սա փոքր թիվ է, բայց եթե հաշվի առնենք այն, որ այն տարիներին ողջ մոլորակի բնակչությունը կազմում էր մի քանի հարյուր միլիոն մարդ, սա հիրավի հսկայական թիվ է, իսկ Պարսկաստանը միայն հաջորդ դարի վերջում կարողացավ վերականգնվել այդ կորուստներից։

Հայտնի է, որ Չինաստանի ներկայիս բնակչության 8 տոկոսը հանդիսանում է Չինգիզ Խանի հեռավոր ժառանգ, այսինքն՝ մոլորակի բնակչության 0.5 տոկոսի երակներում հոսում է մեծ նվաճողի արյունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել