Ռուս մասնագետները Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել են Հայաստանի աշակերտների ՏՀՏ հմտությունների ուսումնասիրություն: Հետազոտվել են ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցները:

Ստացած տվյալները վկայում են, որ ՏՀՏ հմտությունների ձեռքբերումը և զարգացումը Հայաստանում դրված է բավականին բարձր մակարդակի վրա:

Մեր աշակերտների 24 %-ն ունի գերազանց մակարդակ, 9 %-ը՝ միջինից բարձր, 40 %-ը` միջին, 19 %-ը` միջինից ցածր և ընդամենը 8 %-ը` սկսնակ մակարդակ:

Հատկապես աչքի են ընկել Երևանի աշակերտները, իսկ մարզերից՝ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի երեխաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել