Tert.am-ը գրում է.

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող՝ ողբերգական միջադեպից տուժած կնոջ  վիճակը շարունակում է մնալ  ծանր, բայց կայուն:

«Նույն ծանր վիճակն է, հեմոդինամիկ ցուցանիշները պահպանվում են, գիտակցությունը պահպանվում է»,- Tert.am-ին հայտնեց կենտրոնի ղեկավար, ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Երեկ   բժիշկների  միջամտության արդյունքում կնոջ մոտ արյունահոսությունը դադարեցվել էր:

Հիշեցնենք, որ Երևանում ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել: 

Երեխան, որը ծնվել էր մի քանի օր առաջ՝ կեսարյան հատումով, Ռազմիկ Աբրահամյանի տեղեկացմամբ, նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ երեխան ծնվել էր անհաս և թոքերի բորբոքում ու ինֆեկցիայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել