Երևան, Հայաստան
18° Ց: 21°   Գ:
12.11.2012  23:26

«ԱՄՆ-ի ամենահիմար օրենքներ» շարքից

Frunze Callejon Madridista

Շատերն են համարում, որ ԱՄՆ-ն ամենաժողովրդավարական երկիրն է: Բայց այդ երկիրն ունի այնպիսի հիմար օրենքներ, որոնք շատ ծիծաղելի ու զավեշտալի են... 

Շատ խիստ են Տեխաս նահանգի օրենքները։ Օրինակ՝ այնտեղ չի կարելի կանգնած վիճակում խմել երեք կումից ավելի գարեջուր, ինչպես նաև հյուրանոցի երկրորդ հարկից կրակել գոմեշների վրա։ Նահանգում ոտաբոբիկ քայլելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն, որի համար պետք է վճարել 5 դոլար։: Այստեղ արգելված է ամենահայտնի «Բրիտանիկա» հանրագիտարանը, քանի որ այնտեղ գրված է, թե ինչպես պատրաստել գարեջուր տնային պայմաններում։
Կանզաս նահանգում չի կարելի գլխարկին մեղու ամրացնել։

Իսկ Քենտուկիում օրենքը տղամարդուն թույլ չի տալիս ամուսնանալ նախկին կնոջ տատիկի հետ։ 

Այդահոյում մայրամուտից հետո հավ գնելու համար անհրաժեշտ է ստանալ շերիֆի թույլտվությունը։
Օհայոյում արգելվում է ուղևորներ տեղափոխել տաքսու տանիքին։ Նույն նահանգում արգելվում է ձկներին հարբելու չափ խմեցնել։

Ֆլորիդայի չամուսնացած կանայք կիրակի օրերին իրավունք չունեն թռչել պարաշյուտով։ Տեսնես խեղճերն ինչպե՞ս են դիմանում։ Նույն նահանգում արգելվում է երգել լողազգեստով, երթևեկել առանց համարանիշի ավտոտախտակով (սքեյթբորդ) և, ուշադրություն, լոգանք ընդունել մերկ վիճակում։

Գնանք Կալիֆորնիա, որը երևի ամենահիմար օրենքներ ունեցող նահանգն է։ Այսպես, այնտեղ արգելվում է հագնել կովբոյի կոշիկներ, եթե ունեք երկու կովից պակաս, լաց լինել դատարանում ցուցմունք տալու ժամանակ, լիզել գորտերին ու դոդոշներին, մկների թակարդ դնել՝ առանց որսորդական թույլտվության, փողոցում կոնֆետներ հավաքել՝ դրանք նորից օգտագործելու նպատակով, ինչպես նաև չի կարելի ավտոմեքենաները սրբել օգտագործած ներքնազգեստով։ Արգելվում է ձիուն գցել հյուրանոցի երկրորդ հարկից։ Արգելվում է մեքենա վարել քնած ժամանակ: Արգելվոմ է վարել ղեկ չունեցող մեքենա: Չի կարելի ինքնաթիռից ցատկել կամ ինչ-որ բան նետել: Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներին: Դու իրավունք ունես լինել այնքան բոյով, ինչքան որ ուզում ես: Օրենքով չի կարելի համբուրել քո կնոջը կիրակի օրը: Չի կարելի համբուրել անծանոթին: Չի կարելի համբուրվել մեկ վարկյանից ավելի: Եթե դու կին ես, իրավունք չունես սուրճ խմել ժամը 6:00-ից հետո: Իսկ սա երևի աշխարհի ամենահիմար օրենքն է։ Գիտե՞ք, թե որքան արժե Կալիֆորնիան պայթեցնելը։ Չգիտե՞ք։ Դե ուրեմն իմացեք։ Այնտեղ կա մի օրենք, համաձայն որի՝ որևէ քաղաքի սահմաններում «միջուկային զենք պայթեցնելու համար սահմանվում է տուգանք 500 դոլարի չափով»: Շատ թանկ չէ...

Չիկագոյում կա մի օրենք, որ ուղտերի թքելը ժամը 21:45-ից հետո արգելվում է։

Վայոմինգ նահանգում նապաստակներին կարելի է լուսանկարել միայն հունվարից մինչև ապրիլ և միայն իշխանությունների գրավոր թույլտվությամբ։

Ալյասկայում արգելվում է ողջ արջերին ինքնաթիռից ցած գցել:

Նեբրասկայում ծնողներին բանտարկում են, եթե նրանց երեխաները հանկարծակի սկսեն զկրտալ եկեղեցական արարողության ժամանակ: Նեբրասկայում արգելվում է կետեր բռնել (ի դեպ, Նեբրասկայում ծով էլ չկա)։

Կոննեկտիկուտում արգելվում է փողոցն անցնել ձեռքերի վրա:

Ալաբամայում արգելվում է շալվարի ետևի գրպանում պաղպաղակ դնել: Ամուսինը կարող է ծեծել իր կնոջը միայն այն փայտով, որն իր բութ մատից բարակ է: Կանանց արգելվում է բարձրակրունկ կոշիկներ հագնել: Նաև արգելվում է փակ աչքերով մեքենա վարել:

Արիզոնայում բոլոր նրանց, ովքեր 18 տարեկանից բարձր են ու գոնե մի ատամ չունեն, արգելվում է ժպտալ: Օճառ գողացողին ստիպում են այնքան լվացվել այդ օճառով, մինչև որ վերջանա:

Հյուսիսային Դակոտայում հանցագործություն է համարվում մի կոշիկով քնելը:

Դելավեր նահանգում արգելվում է գրավ դնել սեփական պրոթեզները։

Բոլորս գիտենք, որ մաթեմատիկական Պի թիվը հավասար է 3,14, իսկ ԻՆդիանայում այն հավասար է 4-ի։ Նույն նահանգում չես կարող գնալ թատրոն կամ կինո կամ էլ նստել տրամվայ, եթե կերել ես սխտոր և ուտելուց հետո չի անցել 4 ժամ։

Մինեսոթայում արգելվում է հատել նահանգի սահմանը՝ գլխին սագ դրած։ Կարմիր մեքենաներին արգելվում է երթևեկել Մինեապոլիսի կենտրոնական փողոցներից մեկով՝ Լեյք Սթրիթով։

Մեն նահանգում կարող ես տուգանվել, եթե տանը կա տոնածառ հունվարի 14-ից հետո։

Օկլահոմայում անօրինական է համարվում կծել ուրիշի համբուրգերը:

Փենսիլվանիայի օրենքներից մեկն արգելում է տնային տնտեսուհիներին թաքցնել փոշին գորգի տակ։ Բացի այդ՝ այստեղ 16 կին չեն կարող ապրել միևնույն տան մեջ, մինչդեռ 120 տղամարդ կարող են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 4075 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
Loading...
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511