Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակագրության նոր մասը։ Այս անգամ հանրությանը ներկայացվել է ավելի քան 2.200 նամակ, որոնք նախկին պետքարտուղարն ուղարկել է կամ ստացել 2009-ին, գրում է РИА Новости-ն։

Քլինթոնի նամակագրության շուրջ սկանդալն առաջացել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ լինելով դիվանագիտական գերատեսչության ղեկավար՝ նա նամակներ է ուղարկել անձնական էլեկտրոնային փոստից, այլ ոչ թե կառավարականից։

Մայիսի վերջին Պետդեպն արդեն հրապարակել է Քլինթոնի մոտ 300 նամակ։ Հրապարակված նամակագրության նոր մասը վերաբերում է Պետդեպը ղեկավարելու առաջին տարվան։

Նամակները պաշտոնական բնույթի են, սակայն մեծավմասամբ կապված են առօրյա աշխատանքային հարցերի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել