Tert.am–ը գրում է.

Կյանքի 63-րդ տարում հիվանդության  դեմ երկարատև պայքարից հետո մահացել է ֆինն ինժեներ Մատտի Մակքոնենը, որին պատկանում է կարճ հաղորդագրությունների`  sms-ների, տեխնոլոգիայի գաղափարը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` Wired-ին հղումով, առաջին անգամ sms-ի գաղափարի մասին Մատտի Մակքոնենը խոսել է 1984-ին Կոպենհագենում անցկացվող կոնֆերանսի ժամանակ: 1985-ին գերմանացի հետազոտող Ֆրիդհելմ Հիլլեբրենդը մշակել է sms-ի ձևաչափը, ով նախատեսել է առավելագույնը 160 նիշ յուրաքանչյուր հաղորդագրության համար:

Հաղորդագրություններն ուղարկելու համակարգը գործարկվել է 1992-ին Մեծ Բրիտանիայում:  Առաջին sms-ով շնորհավորել են բրիտանական բջջային օպերատորի տնօրեն Ռիչարդ Ջարվիսին`  Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել