Tert.am-ը գրում է.

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրի վարկատուներին առաջարկել է ֆինօգնության նոր ծրագիր ընդունել` նախատեսված երկու տարվա համար: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է հունական կառավարության մամլո հաղորդագրության մեջ:

Առաջարկի համաձայն` Հունաստանը կֆինանսավորվի  Եվրոպական ֆինանսական կայունության մեխանիզմից, որը ձևավորվում է արժույթի միության մասնակից պետությունների ներդրումների հիման վրա: Երկրի պարտքերը միևնույն ժամանակ պետք է վերակառուցվեն: Արժույթի միջազգային հիմնադրամը Աթենքի պոտենցիալ վարկատուների թվում չի հաշվարկվում:

Ինչպես նշում է The Guardian-ը` Ցիպրասն արդեն պատրաստվում է մեկնել Բրյուսել: Միևնույն ժամանակ եվրոգոտու ֆիննախարարները պետք է հավաքվեն  Եվրամիության մայրաքաղաքում անցկացվելիք գագաթնաժողովին:

Մինչև հունիսի 30-ի վերջը Հունաստանը պարտավորվում է Արժույթի միջազգային հիմնադրամին 1.6 մլրդ եվրո ծավալով վճարում կատարել, հակառակ դեպքում Աթենքը կարող է պաշտոնապես դեֆոլտում ճանաչվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել