Tert.am-ը գրում է.

Այսօր լրագրողները ՀՀ վարչապետից հետաքրքրվեցին, թե մինչ աուդիտի ավարտն ինչ միջոցներով է կառավարությունը սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը: Վարչապետը պատասխանեց՝ ոչ բյուջեի հաշվին:

«Իսկ ինչ միջոցներով, կհայտարարվի»,-ասաց նա:

Հարցին թե կառավարությունում կա՞ քննարկում ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ, նա ասաց. «Չի կարող լինել, դեռ վաղ է, սպասենք քննարկումների, ստուգումների արդյունքում կունենանք այն, ինչ կունենանք, և մեր քայլը, խոսքը անպայման կասենք»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե մասնագետները պնդում են, որ աուդիտը չի հայտնաբերի չարաշահումները, վարչապետը միայն ժպտաց:

Նա նշեց, որ հուլիս ամսվա մեջ հայտնի կլինի, թե որ կազմակերպությունը կանցկացնի աուդիտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել