Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Տնտեսական հարցերով համաժողովի» ժամանակ ներկայացրեց Հայաստանի առավելությունների վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրությունները, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել:

Ըստ նրա՝ մենք հիմա ոչ թե վատացող, այլ լավացող միջավայրում ենք աշխատում:

«Մենք վերցրեցինք օտարերկրյա ներդրումները, խնայողությունները և համեմատեցինք հինգ երկրների հետ»,-ասաց նաև ներկայացրեց այդ համեմատության արդյունքները:

«Միանշանակ մեր ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ չի կարելի խրախուսել առանձին բիզնեսներ, այլ պետք է խթանել առանձին ճյուղեր, բլոկներ»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենք հանգել են այն եզրակացության, որ եթե կառավարությունը շարունակի խրախուսել, օրինակ, Ա բիզնեսը, ապա դա նշանակում է սահմանափակել Բ և Գ բիզնեսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել