Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ երգիչ Միհրան Ծառուկյանը Մոսկվայում գաղտնի ամուսնացել է։ Լուրի իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը զրուցեց Միհրանի պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ։ Վերջինս ասաց, որ Միհրանն իսկապես Մոսկվայում է, սակայն նրա այցը գործնական է։

«Միջոցառումը, որին նա մասնակցում էր, եկեղեցում էր, և այնտեղից լուսանկար է հրապարակել, սակայն Միհրանը չի ամուսնացել։ Ամուսնությունը գողություն չէ, որ վախենայինք ասել՝ ամուսացել է։ Երբ Միհրանն ամուսնանա, բոլորը կիմանան այդ մասին, դա այնպիսի բան չէ, որ հնարավոր լինի թաքուն պահել։ Բացի այդ, հաստատ չէր գնալու Մոսկվա ու առանց ծնողների, ընկերների ու հարազատների հարսանիք աներ»,- ընդգծեց Տարոնը։

Անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում խոսակցություններ կային, որ Միհրանն ընկերուհի ունի, ով Մոսկվայից է, Տարոնն ասաց, որ նման բան չկա։ Դիտարկմանը, որ ամիներ առաջ երգիչը չէր հերքել, որ ընտրյալ ունի, պրոդյուսերն արձագանքեց. «Մի քանի ամիս առաջ բոլորն էլ կարող էին ընկերուհի ունենալ, հիմա չունի»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել