1. Վեց տարեկանում ես ցանկանում էի խոհարար դառնալ, յոթում՝ Նապոլեոն, իսկ հետագայում իմ ձգտումները մշտապես աճել են:

2. Գերադասում եմ համարվել վատ նկարիչ, քան դադարել տարօրինակ մարդ լինելուց:

3. Ես ճակատագրից երկու բանի համար եմ շնորհակալ՝ որ ես իսպանացի եմ, և որ ես Սալվադոր Դալին եմ:

4. Իմ տաղանդավոր լինելու առանձնահատկությունը նրանում է, որ այն սկիզբ է առնում ուղեղից: Հենց ուղեղից:

5. Նկարիչը նա չէ, ով ոգևորվում է, այլ նա, ով ոգևորում է:

6. Նույնիսկ ականավոր հոգեբանները չեն կարողացել հասկանալ, թե որտեղ է վերջանում հանճարը եւ սկսվում խելագարությունը:

7. Արվեստն ահավոր հիվանդություն է, բայց առանց դրա ապրել դեռ չի կարելի:

8. Ես սյուրռեալիստ չեմ, ես սյուրռեալիզմն եմ:

9. Նկարիչը նկարով է մտածում:

10. Իմ գեղանկարչությունը կյանք է և սնունդ, կտավ եւ արյուն: Մի փնտրեք այնտեղ ոչ խելք, ոչ էլ զգացմունքներ:

11. Կոմունիզմն անշեղորեն դեգրադացվում է: Ինքներդ դատեք: Մարքսը անսովոր մազոտ էր, Լենինն ուներ միայն բեղ-մորուք (թեև ոչ այնքան խիտ), Ստալինը՝ միայն բեղեր, իսկ Խրուշչովը նույնիսկ դա չուներ:

12. Պատմության առջևից վազելն անհամեմատ ավելի հետաքրքիր է, քան այն նկարագրելը:

13. Խելքս գնում է խելացի թշնամիների համար:

14. Մահն ինձ անմահություն կպարգևի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել