Անառաջնորդ շարժման գաղափարն ուներ զարգացման մեծ հեռանկար և տեսանելի ապագա, բայց, ցավոք, մեր երկրում սիրում են մի վայրկյանում մարդկանց հերոսացնել` չնայելով նրա անցած ճանապարհին, արածին կամ չարածին և նույնքան անհոգությամբ ոտնատակ են տալիս սեփական հերոսներին: 
Մի առիթով ասել էի` Աստված թող պահապան լինի բոլոր էն մարդկանց, ում պատրաստվում է հերոսացնել մեր ազգը... էլի եմ կրկնում ու ավելացնում` մեր երկրում կա մի մասսա, որն արժանի չէ մյուս կեսին, այո, ես բաժանում եմ մարդկանց` իմ հայրենակիցներին, որովհետև էն քլնգող մասսան արժանի չէ փողոցում քնողների հետ նույն օդը շնչելու: Մանրանամ` ջրված ու ծեծվածի կողքին բարոյական իրավունք չունի կանգնել էն մարդը, ով չի ծեծվել ու ջրվել, նա իրավունք չունի գալ ու փչացնել, մի վայրկյանում խաբված օդի վերածել մի ամբողջ շաբաթվա հույսեր, երազանքներ, հավատ... Չունի...
Կներեք, եթե պաթոսոտ ստացվեց !

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել