Tert.am–ը գրում է.

Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում երկաթգծի կայարաններից մեկում ուղևորատար գնացքը բառացիորեն «թռել է»` օդ է բարձրացել անհաջող արգելակումից հետո:

«Ռոսսիյսկայա գազետա»-ի տվյալով` գնացքի նման արտասովոր «երթևեկության» պատճառը եղել է այն, որ վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը, իսկ հետո կորցրել է տրանսպորտային միջոցի նկատմամբ վերահսկողությունը:

YouTube-ում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է գնացքը ջախջախում կառամատույցը այն բանից հետո, երբ մեծ թափով մոտենում է կայարանին ու կտրուկ արգելակում` վեր խոյանալով ու ապա բարձրությունից պլատֆորմի վրա ընկնելով:

Խուճապահար ուղևորները հասցնում են դուրս թափվել գնացքից: Սակայն հինգ հոգի տուժել է, կան հիվանդանոց տեղափոխվածներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել