Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Գլասթենբերիի ռոք - փառատոնին արտակարգ միջադեպ է գրանցվել. ամերիկացի հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթի ելույթի ժամանակ դրոշանման պաստառ է բարձրացվել` Քիմ Քարդաշյանի հայտնի պոռոնֆիլմից կադրով:

The Independent-ը մանրամասնում է, որ միջադեպից կատաղած` Ուեսթի երկրպագուները դատապարտել են այդ արարքը:  Նրանք կատարվածը «կնատյացություն», «անմարդկային» և «անհարգալից» են անվանել:

Այդ ելույթին ներկա է եղել նաև ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը` Ուեսթի կինը, ով ևս ստիպված է եղել «դիտել» սեփական պոռնոյի ստոպ-կադրը:

4-ամսական հղի Քարդաշյանը արտաքուստ անվրդով է վերաբերվել կատարվածին: Միջադեպը քննադատության է արժանացել նաև սոցցանցերում, երբ տարածվել են լուսանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել