Tert.am-ը գրում է.

Պլանայիններից բացի այլ անջատումներ, մասնավորապես հովհարային, չեն կարող լինել ներկա ժամանակահատվածում: Այս մասին  Tert.am-ին հայտնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» -ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը` ի պատասխան մեր հարցի:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանրությանը փոխանցել էր Եվգենի Բիբինի խոսքերը, որ 7 դրամ թանկանալու դեպքում կլինեն հովհարային անջատումներ:

 Այսուհանդերձ, Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում, այդ թվում՝ Արտաշիսյան 39 հասցեում երկու օր շարունակ կես-կես ժամով անջատում են էլեկտրականությունը: Արդյո՞ք սա հովհարային անջատում չէ: ՀԷՑ մամուլի քարտուղարն ի պատասխան առաջարկեց ըստ հասցեների ներկայացնել, որպեսզի ճշտի: Իսկ առհասարակ, հնարավոր է` վթար է եղել, միգուցե այլ խնդիր:

Ինչ վերաբերում է ՀԷՑ գործադիր տնօրեն Եվգենի Բիբինի՝ Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուն, ապա Նատալյա Սարջանյանն ասաց. «Դեռ չի վերադարձել, դեռ մի քանի օր էլի խորհրդակցություններ ունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել