Աղջիկներ, դուք սկսում եք նյարդայնացնել տղաներին, երբ...

BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների կարծիքներն աղջիկների նյարդայնացնող արարքների վերաբերյալ։ Այս անգամ զրուցել ենք սերիալային դերասան, պարող  Մովսես Երեմյանի հետ։ Նա նշեց, որ աղջկա հետ ծանոթանալիս առաջինն ուշադրություն է դարձնում աղջկա արտաքին տեսքին, ինչն էլ կարող է նրան ստիպել հետաքրքրվել տվյալ աղջկանով։

Չեմ սիրում, երբ աղջիկը տեղի-անտեղի շատ է խոսում։ Դրանից ուղղակի նյարդայնանում եմ։

Չեմ սիրում, երբ վիրահատությունների շնորհիվ փորձում են մեծացնել մարմնի տարբեր մասերը։ Մեծ դեռ չի նշանակում գեղեցիկ, կարող է լինել փոքր, բայց գեղեցիկ։ Առհասարակ, չեմ սիրում արհեստական աղջիկների։

Տանել չեմ կարողանում, երբ աղջիկը քայլում է տղայի հետ, բայց կանչող հայացքով նայում է կողքից անցնող տղային։

Չեմ սիրում, երբ աղջիկն անընդհատ հեռախոսի «մեջ» է։ Զզվելի է, երբ նստած եք մի տեղ, ու աղջիկներն անընդհատ նկարվում են, գրում, հեռախոսով խոսում։ Ամեն ինչ իր վայրն ու ժամանակն ունի։

Շատ տհաճ է նաև աղջիկների նախանձն իրար նկատմամբ։ Նրանք ուղղակի չեն կարողանում թաքցնել դա, ինչը շատ տհաճ է։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել