Եկեք հերթով քննենք, կետ առ կետ.
1. Մնալը ժողովրդի մեծամասնության որոշումն էր ու պիտի հարգվեր՝ անկախ դրա ճիշտ ու սխալ լինելուց։ 
2. Ժիրայր Սեֆիլյանը և Արգիշտի Կիվիրյանը ոչ մեկին չեն «սադրել», եթե նույնիսկ իրենք պահանջեին՝ մեծ մասը մնալու էր։
3. Նախաձեռնող խմբի պահվածքը սարսափելիորեն անհամապատասխան էր իրավիճակին։ Բայց դա ամենևին չի զրոյացնում իրենց արածը։
4. Երկու կողմից էլ հայ մարդիկ են, ու գնացածների հետևից վայրահաչողները, ինչպես նաև մնացածներին սպասվող բռնացումներն արդարացնողները կա՛մ խակ են, կա՛մ գիտակից տականքներ։
5. Նախախորհդարանն արդարացնում է այն ամենը՝ ինչու ես այդ քաղաքական ուժը չեմ ընդունում և չեմ ընդունի՝ որպես ազգային-հեղափոխական պայքարի ընկեր։ Արարքների ու խոսքերի համար պետք է պատասխան տալ, այլ ոչ վիրավորված կուսություն խաղալ։
6. Եթե մեկն իմ ներկայությամբ Արմեն Մկրտչյանի մասին վիրավորական բան ասի, կոկորդը կկրծեմ։ Բուն, տառացի իմաստով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել