Վերջերս BlogNews.am-ն իր ընթերցողներն հայտնել էր, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նախորդ տարի դիետայի շնորհիվ նիհարել է 20 կգ-ով։ Դերասանուհին առաջարկել է նաև նիհարեցնող քսուկ, որը, ըստ նրա, 1-2 կգ ձգում է մարմինը և նիհարեցնում։
«Սա օգնում է, որպեսզի չաղանալ-նիհարելու ընթացքում մարմինը չձևափոխվի»,- ասաց նա ու ներկայացրեց բաղադրատոմսը։
Վերցնում ենք 3 ճ/գ կարմիր շատ կծու բիբար, 3 ճ/գ դարչին և այնքան ձեթ, որ դառնա համասեռ զանգված՝ ոչ շատ թույլ, ոչ էլ պինդ։ Այն պետք է տարածել մարմնի այն հատվածին, որը պետք է նիհարի, փակել սննդային պոլիէթիլենով և տաք հագնվել։
«Եթե 20 րոպե դիմանան, շատ լավ արդյունք է, քանի որ այն ցավեցնում է։ 20 րոպեից քսուկը կարելի է լվանալ գոլ կամ սառը ջրով։ Մինչ այդ ու դրանից հետո կշռվելու դեպքում կտեսնեն, որ տարբերությունն ակնհայտ է»,- նշեց դերասանուհին ու խորհուրդ տվեց նախապես մի փոքրիկ հատված քսել թևին, որպեսզի համոզվեն, որ դրանից ալերգիա չունեն։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի