Ես մնացել եմ Բաղրամյանում ու միաժամանակ չեմ փորձում շատ-շատերի նման մեղադրել կամ քար շպրտել գնացողների կողմը: Չընկնեմ մանրամասնությունների ետևից, թե խի չեմ մեղադրում, ուղղակի եկեք մի բան չմոռանանք, որ էս քանի օրվա ընթացքում տականքը չէր երևում, իսկ հիմա Բաղրամյանում գլուխ են բարձրացրել Անի Զախարյանն ու նրա նմանները: Եկեք ոչ մեկս ոչ մեկիս չմեղադրենք, իսկ եթե մեղադրում էլ ենք, ուրեմն եկեք մինչև էդ մի հատ հետ նայենք ու նոր սկսենք քար շպրտելը: Ինձ համար շատ վիրավորական ա, որ էդ մարդկանց էդքան արածից հետո հիմա, բարձրախոսը ձեռը, չեմ էլ իմանում՝ ինչ են խոսում անիզախարյանատիպ երևույթները… Ափսոս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել