Վաղինակի ծանր արցունքներըԵթե ժամանակին Վաղինակը, Մաքսիմը և մյուս երիտասարդներն ականջալուր լինեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոչին և ընդունեին հանդիպելու նախագահի առաջարկները, ապա վստահ եմ՝ չէին հայտնվի նման իրավիճակում: Ակնհայտ է, որ ծայրահեղական, գրանտակեր փորձված աղվեսները կարողացել են խլել նախաձեռնությունը երիտասարդներից և իրենց շուրջ միավորել հավաքված ցուցարարների՝ ծայրահեղական տրամադրված, փոքր, բայց լաչառ հատվածը: Եվ հիմա փորձում են հրահրել բախումներ, որի միակ պատասխանատուն այդ թափթփուկ, մարած քաղաքական գործիչներն են, գրանտակերները և օբիժնիկները:
Խորհուրդ եմ տալիս Վաղինակին և մյուս երիտասարդներին՝ հավաքեք ձեր կառուցողական կողմնակիցներին, ովքեր ցուցարարների մեծ մասն են կազմում, և գնացեք Ազատության հրապարակ՝ չթողնելով, որպեսզի այնտեղ հայտնվեն ծայրահեղականեր, իսկ Բաղրամյան պողոտայում կմնան փոքրաթիվ ծայրահեղականերն ու օբիժնիկները, և հստակ ջրբաժան կլինի, թե ով ինչ է ուզում:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել