Tert.am-ը գրում է.

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրաշալի է, որ Հայաստանում նման լավ չքաղաքականացված երիտասարդություն կա։

«Ցավով եմ նայում, որ սադրիչներ կան քաղաքական ուժերից ու ոստիկաններից ու փորձում են շեղել երիտասարդներին։ Ցավալի է, որ ոստիկանների ու ժողովրդի միջև կազմված պատի նկատմամբ էլ վստահություն չկար միտինգավորների կողմից»,- ասաց նա։

Գեղանկարիչն ընդգծեց, որ ինքը տնտեսագետ չէ, բայց հասկանում է, որ ամբողջը կարելի է ինքնուրույն ղեկավարել։

«Ռուսաստանի պես հարուստ ռեսուրսներ ունեցող երկիրը դարեր շարունակ վատ կառավարման արդյունքում չի կարողացել տնտեսությունը ոտքի հանել, հիմա մենք կառավարիչ ենք բերել մի մարդու Ռուսաստանից, որը չի կարողանում կառավարել, նրան վտարել են ՌԴ-ից ու ուղարկել Հայաստան»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել