1.ՀԷՑ-ում FS (ֆինանսական հաշվետվության) աուդիտ անելն անիմաստ է էս դեպքում, քանի որ ամեն ինչ փաստաթղթավորված, տեղը տեղին կներկայացվի: Պետք է գնումների խարդախության աուդիտ (procurement fraud audit) իրականացվի, որից, ցավոք, ՀՀ-ում տեղյակ չեն:

2.Անհրաժեշտ է նաև տեխնիկական աուդիտ անել (ինչ վիճակում են ակտիվները), քանի որ ֆինանսներն էդ հատվածում էլ են ուտվում: Եվ պարզել, թե ուր է կորում հոսանքը: Դա իրականում շատ հեշտ է. կան տեխնիկական մասնագետներ, ովքեր կարող են մի ամսում ամեն ինչ հետազոտել:

3.Պետք է էթիկայի հանձնաժողովը Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի բոլոր անդամների եկամուտների ու ծախսերի քրեական հետազոտություն իրականացնի՝ պարզելու համար, թե ովքեր են ՀԷՑ-ի հետ կոռուպցիոն սխեմաների մեջ մտած:

4.Պետք է 15 տարվա կտրվածքով ՀԷՑ-ի նախկին ու ներկա ղեկավար պաշտոնյաների՝ տնօրեն, գլխ. ինժեներ, հաշվապահ, ֆին. տնօրեն, եկամուտների ու ծախսերի ստուգում անել, պարզել՝ ինչպես է ունեցվածքը ձևավորվել: Եթե չտրվի բացատրություն՝ բռնագանձել ու դատել: Ընդ որում, պետք չէ սա մարզերում իրականացնել, որպեսզի մարզերում պաշտոնյաները քավության նոխազ չդառնան: Պետք է կազմել ՀԷՑ-ի համապարփակ ցուցակ ու բոլորին ստուգել անխտիր:

5. Վերջին, բայց ոչ պակաս կաևոր փաստ: Բիբինը՝ որպես ռեզիդենտ, պետք է ներկայանա ՀՀ ԱԺ՝ անձամբ բացատրություն տալու: Աժ-ն, ըստ սահմանադրության, ժողովրդի ներկայացուցիչն է, հետևաբար եթե ժողովուրդը կանչում է պատասխանատվության, նա պետք է ներկայանա, հակառակ դեպքում՝ ձերբակալվի ոստիկանության կողմից:

Էս ամենը չպետք է կապ ունենա ֆին.նախարարության հետ: Եթե ֆիննախը որևէ ֆունկցիա իրագործի այս հարցում, դա հասարակության կողմից կդիտվի որպես բիզնեսի պարզ խլում, քանի որ այս հիմնարկն իրեն ամբողջությամբ հեղինակազրկել է վաղուց և բոլորի առաջ:

Հ.Գ. Ի վերջո, պետք է հանրային նշանակության կազմակերպությունների ֆին. տնտեսական վիճակը ստուգել՝ հետագա խնդիրների կանխարգելման համար: Նման հիմնարկները 4-5 տարի քամվում են, վերջում հայտարարում, որ անլուծելի վարկեր ունենք: Վարկերի դեպքում պետք է բանկրոտ հայտարարել, ակտիվները վերցնել ու ձևակերպել նոր ընկերություն: Հակառակ դեպքում ոչ մի տարբերություն չկա՝ սակագնից է կորզվելու վարկերի դիմաց պարտքը, թե բյուջեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել