Բաղրամյան փողոցի քաղաքացիական պայքարը արդեն կարելի է կնքել «Սրտերի հեղափոխությու»:
Երիտասարդության այս պայքարը առաջին հերթին հեղափոխություն իրականացրեց մարդկանց սրտերում:
Արթնացել են մարդկանց հոգիները:
Մարդիկ կարծես նորից կենդանացած լինեն:
Բաղրամյանը փակող երիտասարդները արդեն ունեն գրանցած մեկ և մեծ հաղթանակ, դա «Սրտերի հեղափոխությունն» է:
Մնացել է իրականացնեն իրենց պահանջը:
Կարծում եմ, որ դրա համար Բաղրամյանը պետք չէ փակ պահել:
Դրա համար կարելի է նաև Ազատության հրապարակ էլ տեղափոխվել, վերադառնալու խոստումով: Հեռանալ և թանկացման ժամանակավոր կասեցումն էլ թողնել Սերժ Սարգսյանի խղճի վրա:
Ազատության հրապարակում, իսկ եթե գրասենյակի հնարավորություն կա, ապա գրասենյակում ստեղծել շտաբ:
Շատ լավ կլիներ, որ դա լիներ Բաղրամյան փողոցի վրա, գրողների միության շենքում: 
Լավ կլինի, որ շտաբից բացի հանրապետության բոլոր քաղաքներում ներկայացուցիչներ ունենալ:
Շտաբը պետք է համակարգի շարժման աշխատանքները: 
Պետք է հավաքագրի ՀԵՑ-ի հետ կապված ամբողջ ինֆորմացիան, որը տեղ է գտել մամուլում: Հավաքագրի նոր տեղեկություններ և ստուգի դրանք աուդիտորական խմբում ընդգրկված ներկայացուցիչների միջոցով:
Դա պետք է անեն նաև մարզային ներկայացուցիչները:
Այս գործին մեծ օգուտ կբերեն ՀԵՑ-ում աշխատող մեր քաղաքացիները:
Պետք է ընտրել երկու-երեք հոգու, ովքեր և միայն իրենք իրավասու կլինեն հավաքագրել անանուն տեղեկատվությունը ՀԵՑ-ում աշխատող քաղաքացիներից:
Դա կլինի անմիջական շփման միջոցով, թե էլեկտրոնային տարբերակով, միևնույն է: 
Նրանց անունները և նկարները պետք է հայտնի լինեն բոլորին:
Զուգահեռ պետք է աշխատանք տանել քաղաքացիների հետ, իրազեկել նրանց կատարած աշխատանքների մասին, մասնակից դարձնել այս ամենին և որ պատրաստ լինեն նորից փակել Բաղրամյանը, եթե իշխանությունները կփորձեն խաբել և սպանել պայքարը:

No pasarán 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել