Նախագահի հայտարարությունը էս պահի լավագույն լուծումն ա. ստեղծել աուդիտային հանձնաժողով /նաև երիտասարդական շարժման ղեկավարների մասնակցությամբ/ ու հասկանալ՝ հոսանքի թանկացումը օբյեկտիվ ա՞, թե՞ բիբինազգիների կերածը ժողովրդի քթից բերելու փորձ: Ու երկրորդը՝ քանի դեռ աուդիտը որոշում չի տվել, թող կառավարությունը վճարի էս հարցականների համար: Ո՛չ ժողովուրդը: Ժողովուրդը իրա վառած հոսանքի համար արդեն վճարել ա ու հեչ պատասխանատու չի ինչ-որ մեկի «կորուստների» համար: Պարզ ու հասկանալի որոշում, որ հրապարակվեց, ու հիմա ցուցարարները քննարկում են Բաղրամյանում: Ու հենց էդ քննարկման ժամանակ էլ հետաքրքիր բաներ են հայտնվում: Ցուցարարների մի մասը տոնում ա հաղթանակը, մի մասը շփոթմունքի մեջ ա, մի պուճուր մասն էլ անհասկանալի վճռական ա: Սովորական վիճակ՝ որոշում կայացնելու պահին… Բայց հիմա ամենահետաքրքիրն ասեմ, որ էրեկվա մտահոգություններիս հաստատումն ա: Հայտարարությունից անցած էս ժամերի մեջ նկատել ե՞ք, ժողովո՛ւրդ, որ շարժման ղեկավար ջահելները մի տեսակ հետ ենք քաշվել, ու առաջ են եկել անհասկանալի երևույթներ: Օրինակ, հաստատուն զիբլի յաշիկի վրա կանգնած ա /իսկական իրա տեղն ա/ ինչ-որ անհասկանալի երևույթ Արգիշտի Կիվիրյան, որի բանուգործը պղտոր ջուր սարքելն ու մեջը ընկնելն ա՝ <հանցավոր ռեժիմի մասին> կնկավարի ղժղժոցով: Օրինակ՝ մի Մուշեղ Մաղաթելյան՝ դիպլոմը կեղծելու համար ժամանակին նստած, մարդ ծեծող քառթու մլիցա, որ հիմա դեմոկրատ ա դառել՝ էն էլ թունդ լիբերալ: Մի Նիկոլ Փաշինյան, որ կուսակցություն ու կերակրող ձեռ փոխելով, բարերար ուրանալով ու անցյալ մոռանալով՝ հասել ա էնտեղ, ուր հասել է, ու իրա ամբողջ քաղաքական կյանքում յոթ հոգուց ավել միտինգ չի հավաքել: Սրանց գումարած տարբեր արկածախնդիրներ՝ փակած ու բաց դեմքերով: Սրանց էլ գումարած էն, որ ՀՀՇա-ականներն էսօր ուղղակի վխտում են հավաքի տարածքում… Իսկ շարժման ջահել ղեկավարները հետ են մղվում ու սրանց կողմից վերջնական խժռվելու են, եթե շարժումը չփրկի իրա ղեկավարներին: Ուշքի էկեք, ժողովո՛ւրդ, երբ որ ասածս ու մնացած երևույթները «պայքարը շարունակելու» կոչ անեն, հարցրեք՝ հանուն ինչի, երբ որ սկսեն մուտիտ անել «կասեցում» ու «չեղարկում» բառերով, ռադ արեք Բաղրամյանից, ռադ արեք ձեր միջից, քանի ուշ չի: Պախկվածները վերջապես ելել են ջրի երես: Գիտեք՝ ինչն առաջինը ջրի երես ելնում: Ջահելնե՛ր, մի թողեք ջրի երեսին, մաքրեք մեր ջրերը, իսկական ժամանակն ա՝ սրանց մաքրելով՝ սրանց ծռած ճանապարհը ուղղելու համար: Պահն ա, հիմա կամ երբեք, թե չէ բաց կթողնենք էս շաբաթվա հաղթանակը, որ, հավատացե՛ք՝ յոթ դրամը չի, դուք եք ու ձեր իմաստուն հայրենասիրությունը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել