2006թ-ին ընդունվելով ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ վախենում էինք նրանից և միշտ մտածում, որ անհնար է քննություն հանձնել «Ժուռնալիստիկայի ներածություն» առարկայից... Հետո ՆԱ դասավանդեց «Ժուռնալիստիկայի ժանրեր» առարկան ու ստիպեց հավատալ, որ մենք ընտրել ենք ճիշտ մասնագիտություն: Թվում էր՝ ոչ մեկիս չգիտի և անգամ չի էլ հիշում, բայց անակնկալի էինք գալիս կորսեցիներով ու ժպիտով միմյանց պատմում, որ պատահաբար հանդիպել ենք նրան ու անուն և ազգանունով է դիմել մեզ... Մինչև հիմա, երբ հիշում ենք ֆակուլտետային տարիները, հասկանում ենք՝ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ամենամեծ ներդրումն է ունենցել մեր մասնագետ դառնալու ճանապարհին...
Ինձ կհասկանան միայն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները... մենք կորցրեցինք ԴԱՍԱԽՈՍԻ,ով հիմքն էր այդ ֆակուլտետի, ԴԱՍԱԽՈՍԻ, ով արել է հնարավոր ամեն բան, որպեսզի մեզանից շատերը այսօր կայանան ժուռնալիստիկայի ասպարեզում... մեծ է ԿՈՐՈՒՍՏԸ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել