Բողոքի և պայքարի այս ողջ ընթացքում լուսավոր ու պայծառ պահերի հետ մեկտեղ ակնհայտ գերակշռող է դառնում ՀԱՅՀՈՅԱՆՔԸ՝ երբեմն սարկազմով, երբեմն ժեստերով, երբեմն ձայնային ազդանշանի տակ, իսկ որ ամենաահավորն է՝ շատ հաճախ լրիվ բաց, լսելի: Ավելին ասեմ, արդեն դրան ակամայից մասնակից ենք դարձնում երեխաներին ու կանանց: Կապ չունի՝ ով է դրա հեղինակը, ինչ ձևով է դա արվում: Հայհոյողները, հատկապես հրապարարակային դաշտում, միշտ պետք է հիշեն, որ իրենց լսում են, լսում են ոչ միայն նրանք, ում դա ուղղված է, այլև ուրիշները, որոնց մեջ են կանայք ու երեխաներ:

Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, մի՛ դարձրեք հայհոյանքը ձեր եթերի մաս, մի՛ խրախուսեք այն, մի՛ տարածեք այն, խնդրում եմ:
Հավատացե՛ք, դա բնավ էլ չի վկայում ազատամտության, առաջադիմության մասին, կամ դրանով չի, որ կարելի է ցույց տալ ցասման ուժգնությունը: Դա միայն ու միայն խոսում է խոսքի, վարքի արժեզրկման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել