Exclusive

Երգչուհի Ինգա Արշակյանն այսօր ամուսնանում է։ Նրա ընտրյալն Աշոտ Սահակյանն է։ Այս մասին տեղեկությունները BlogNews.am-ի հետ զրույցում հաստատեց Ինգա և Անուշ Արշակյանների PR մենեջեր Իզաբելլա Մանասարյանը։

Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում երգչուհին և սիրելին միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել ու փոխանակվել ամուսնական մատանիներով։ Երեկոյան կկայանա նրանց հարսանեկան խնջույքը։ BlogNews.am-ն առաջիկայում կներկայացնի հարսանեկան արարողության մանրամասներն ու լուսանկարները։

Հ.Գ. Ավելի վաղ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ այսօր ամուսնանում է Անուշ Արշակյանը։ Այս լուրը չի համապատասխանում իրականությանը։

BlogNews.am-ը երջանկություն է մաղթում նորապսակներին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել