Մի՛ քննադատեք Բաղրամյանում սելֆի անողներին: Այո, իհարկե կան մարդիկ, որ գնում են միայն սելֆի անելու, նկարվում են ու գնում իրենց գործերով, ԲԱՅՑ շատերը, էնքան շատերը, որ գրեթե բոլորը գնում են այնտեղ պայքարելու, իրենց ընկերներին կամ ուղղակի անծանոթներին միանալու: Եվ այդ մարդիկ ուղղակի ուզում են փոխանցել այն էներգետիկան, որ տիրում է այնտեղ, ուղղակի ուզում են ցույց տալ, որ իրենք էլ են այդ պայքարի մի մասը կազմում, ուղղակի ուզում են նկարվել ՀԶՈՐ ու ՀՐԱՇՔ ազգի հետ, որովհետև իրենք էլ են այդ հզոր ու հրաշք ազգի մասնիկը հանդիսանում:
Մի՛ քննադատեք սելֆի անողներին, նրանցից շատերը, այնքան շատերը, որ գրեթե բոլորը պայքարողներ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել