Վճռական մենակի հոգեբանությունից զուրկ, թերարժեքության բարդույթով տառապող որոշ անձինք անդադար գրում են, որ ոչ մի բացասական խոսք չպետք է ասել, որը պարունակում է «ռուս» մասնիկը, քանի որ դա ռուսատյացություն է:
Այդ հոգնածներին ասեմ, որ «ռուս» և «ռուսաստանյան» հասկացությունների մեջ հսկայական տարբերություն գոյություն ունի: Որևէ բան քննադատելը դեռ ատյացություն չի: Իսկ քննադատվում է սխալն ու անարդարը` անկախ ծագումնաբանությունից: Հիմա եթե մեկը քննադատում է իր երկրի կառավարությանը կամ իր երկրում գործող` անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից որևէ կազմակերպության, մի՞թե դրանով ատում է իր ազգին:
Մի՞թե հենց Ռուսաստանում` ռուսաստանցիների համար, չկա բողոքի ոչ մի շարժառիթ ու դրսևորում: Ինչո՞ւ եք խառնվել իրար:
Ամեն ինչ մի՛ խառնեք իրար ու ջրեր պղտորեք: Այս բողոքը, ընդվզումը ոչ մի առնչություն չունի ռուսատյացության հետ` վերջինիս նախադրյալների բացակայության պատճառով: Սա այդ թեման չի: Չկա նման խնդիր:
Խնդիրը դուք եք` ձեր ստրկամտությամբ: Ու ոչ միայն հանրության համար: Առաջին հերթին` ինքներդ ձեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել