Հասնում ես ակցիայի «Կենդանի վահան» կոչված հատվածին: Տեսնում ես, որ բոլորը ծանոթ ու հարազատ մարդիկ են, տեսնում ես, որ բացարձակ ամբիցիոզ տրամադրություններ չկան: Տեսնում ես, որ բոլորը քո պես են մտածում, ու, ի վերջո, կարող ես հանգիստ արտահայտվել:

Սիրելի՛ երիտասարդներ, դուք այնքան լավն եք, որ ձեր կողքին կանգնած յուրաքանչյուր ոք գտնվում է Բաղրամյան փողոցում միմիայն ձեզ սատարելու համար: Դուք կարողացաք այնպես անել, որ ձեզ բոլորը սիրեն ու աջակցեն: Այստեղ արդեն գովազդվելու խնդիր չկա: Կենդանի վահանի հատվածում կան մարդիկ, որոնք երբևէ այդ մասին չեն էլ բարձրաձայնել: Սա իրոք նոնսենս է մեր իրականության մեջ: Այս շարժումը բոլորինս է, բայց մենք ընդամենը տասնյակ հազարներից մեկն ենք: Այս շարժումը մեր երիտասարդներինն է, ու մենք բոլորս պարտավոր ենք միայն աջակցելու: Մի քանի օր առաջ ասացի, որ ամեն բան այնպես եք կազմակերպում, որ խմբագրելու խնդիր հաստատ չունեք: Ես մի քանի ժամ առաջ 40 տարեկան էի, բայց Բաղրամյան փողոցից վերադարձա` ինձ 20 տարեկան զգալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել