«Բլոգ» հասկացությունը դարձել է շատ տարածված ամբողջ աշխարհում դեռ վաղուց: Շատերն են ստեղծում բլոգներ, որոնց միջոցով փորձում են ինքնադրսևորվել, ցույց տալ իրենց գիտելիքներն ու ընդունակությունները, շփվել մարդկանց հետ կամ ուղղակի ժամանակ անցկացնել:
Սակայն բացառիկ մարդկանց է հաջողվում բլոգի միջոցով ճանաչում ձեռք բերել: Այս երիտասարդները կարողացել են ստեղծել և վարել ինտերնետային աշխարհում ճանաչված բլոգներ: Ծանոթացեք երիտասարդ բլոգերների շրջանում ամենաշատ կարդացվող և ամենահետաքրքիր 7 բլոգերներին և նրանց վարած բլոգներին:
1. Դենիս Գրավերիս - 2008թ.
22 տարեկան այս երիտասարդին է պատկանում ինտերնետում ամենահայտնի դիզայներական բլոգներից մեկը: Այնտեղ կարող եք գտնել HTML, CSS դասեր, քննարկումներ, փորձեր և այլ հետաքրքրաշարժ նյութեր կայքերի, դիզայնի և ինտերնետի մասին: Դենիսի բլոգը ամսական 1,5 միլիոն այցելուների թվով համարվում է երիտասարդ բլոգերների վարած լավագույն բլոգը:

2. Թեյմուր Ասադ - 2008թ.
Այս երիտասարդը տեխնոլոգիական ոլորտի ամենաճանաչված բլոգերներից մեկն է: Նրա հոդվածները ամսական կարդացվում են մոտ 10 միլիոն անգամ: Նրա բլոգում կարելի է գտնել տեխնոլոգիական նորություններին վերաբերող գրեթե ամեն ինչ: Նա Microsoft-ի ուսանող-գործընկերներից է:

3. Սայեդ Բալխի - 2009թ.
Նա 2009թ.-ին ստեղծեց այս բլոգը, որը դարձավ Wordpress բլոգային տարածության ինֆորմացիոն ամենամեծ բլոգը: Այնտեղ կարող եք գտնել Wordpress-ին վերաբերող ամեն ինչ՝ նորություններ, տեխնիկական խնդիրների լուծումներ, անվճար պլուգիններ և այլն: Բլոգը կարող է լիարժեք գիտելիքներ տալ ցանկացած սկսնակ բլոգերի, ով ցանկանում է ստեղծել իր վիրտուալ տարածությունը Wordpress-ի հետ:

4. Ռյան Իմել - 2007թ
Չնայած որ այս բլոգը ստեղծվել է 2007թ.-ին, Ռյան Իմելի ձեռքում այն հայտնվել է միայն 2010թ.-ին: Վերջինս իր աշխատանքի շնորհիվ բլոգը դարձրել է լավագույններից մեկը Wordpress-ին վերաբերող հազարավոր բլոգների և կայքերի շարքում: Այս բլոգում տեղադրված են հիմնականում նորություններ, կարծիքներ և այլն:

5. Օնիբալուսի Բամբիդել - 2010թ.
Այս 17-ամյա երիտասարդը վարում է ինտերնետ միջավայրում հայտնի մի բլոգ, որն իր հայտնիությունը ձեռք է բերել այլ բլոգներում նյութերին հոդվածներ գրելով: Ինտերնետ միջավայրում նրան անվանում են «բլոգային հյուրերի արքա»: Երիտասարդ նիգերիացին 9 ամսում գրել է ավելի քան 300 հյուր-հոդված այլ բլոգերներին, ինչը, հավատացեք, չափազանց բարդ աշխատանք է:

6. Պռադեպ Կամուր - 2008թ.
Այս երիտասարդի ստեղծած բլոգը գտնվում է լավագույն տեխնոլոգիական բլոգների 10-յակում և ունի ամսական մոտ 200 հազար ընթերցող: Նա իր բլոգի միջոցով կապ է ստեղծել ավելի քան 200 այլ ճանաչված բլոգերների հետ ամբողջ աշխարհից:

7. Գլեն Ալսոպ - 2009թ.
Նա երիտասարդ ինտերնետ մարկետոլոգ է, ով 18 տարեկան հասակում արդեն Nissan և Land Rover ընկերությունների սոցիալական մեդիա մենեջերն էր: 19 տարեկանում ստեղծեց իր սեփական բլոգը, որն այցելուների քանակով չի հասնում վերոնշյալ բլոգերներին, սակայն իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի ինտերնետ միջավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել