Երևանի փոոստիկանապետ Վալերի Օսիպյանը ռուս լրագրողներից մեկի հարցին, թե՝ «հյո՞ւր եք եկել», ի պատասխան նշել է. «Այստեղ հյուրեր չկան, մենք բոլորս միասնական ենք: Ճիշտ է, մենք ոստիկաններ ենք, բայց դա չի նշանակում, որ գտնվում ենք տարբեր բևեռներում»:

Սա դրվագ է, որը ի թիվս այլ բազում պահերի, ապացուցում է, որ այստեղ ոչ թե մայդաններ չեն լինում, այլ մի ամբողջ ազգի ռուսական խոսափողներով մայդանական տակտիկայով չես կարող հունից հանել ու հակառուսական տրամադրություն դնել տակը:

Ապատեղեկատվություն տարածող ռուս լրագրողները լավ կանեին կարողանային իրենց արևահարված ուղեղներում գոնե մակերեսային անալիզ անել, որ այստեղ ոչ մի մայդան, ոչ մի հակապետական, ոչ մի հակաիշխանական, ոչ մի հակառուսական տրամադրություն չկա: Այստեղ սոցիալական խնդրի լուծման համար հավաքված քաղաքացիներ են: Ու շարունակել այս հավաքը մայդան կոչել անմտություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել