Արա Աբրահամյանը` էլետրաէներգիայի թանկացման մասին. videoSlaq.am-ը գրում է.

Երևանում էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ ցույցերի վերաբերյալ ռուսական Россия 24 հեռուստաընկերության եթերում իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը:

-Պարոն Աբրահամյան, ես չեմ կասկածում, որ դուք ուղիղ կապի մեջ եք ձեր բարեկամների, հարազատների, ընկերների հետ և լավ եք հասկանում իրավիճակը: Երկու տարի առաջ նման բան կրկին էր եղել և կրկին տնտեսական պահանջներ էին ներկայացվում: Այս ընթացքում ինչ-որ մի բան չհասկացա՞ն Հայաստանի իշխանությունները, թե՞ մարդիկ են անհնարինը պահանջում: Ինչու՞ կրքերը չեն հանդարտվում: Չէ որ խոսքը ընդամենը 6-7 դրամի մասին է:

-Իրոք, շատ դժվար հարց է, քանի որ դուք շատ լավ հասկանում եք, ինչ տնտեսական վիճակ է տիրում Հայաստանում: Էլեկտրաէներգիայի գնի թանկացումը կհանգեցնի այլ էական խնդիրների: Մարդիկ այսօր դուրս են եկել փողոց, որպեսզի արտահայտեն իրենց բողոքները: Խնդիրը կայանում է նրանում, որ իշխանություններն, իհարկե, մեծ աշխատանքներ իրականացրեցին, սակայն ոչ բավարար: Աշխատանքները չեն տարվել երիտասարդության հետ, հանրության, ժողովրդի հետ: Ավելի շատ երկխոսություն է հարկավոր: Դա կօգներ խուսափել այսօրվա իարվիճակից: Այսօր առկա է խնդիր: Եվ իշխանությունները, և հանրությունը, և այն ցուցարարները, որոնք այսօր դուրս են եկել փողոց պետք է երկխոսության, բանակցությունների միջոցով լուծեն այս հարցը, քանի որ խնդիրներ կան, խնդիրները պետք է լուծվի: Ինչ անել, որպեսզի չբարձրանան էլեկտրաէներգիայի գինը: Պետք է բավարար չափով փաստարկներ լինեն գները թանկացնելու համար: Նրանք բոլոր հնարավորությունները օգտագործել են:

Ավելի մանրամասն դիտեք ստորև ներկայացվող տեսանյությում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել