Էս՝ աներևակայելի անհեթեթության մեջ անչափ զվարճալի բան կա՝ ՀԱԿ-ին մեղադրում են ամերիկյան ֆինանսավորմամբ Հայաստանում ինչ-որ բաներ անելու մեջ :) խեղճ ՀԱԿ, ո՛չ ԵՏՄ-ին կողմ քվեարկելը ո՛չ Տեր-Պետրոսյանի՝ տարիներով Արևմուտքին անդադար քննադատելը, ոչ էլ որևէ այլ տեսակ հավատարմության երդում ու անգամ էն, որ համարյա կապ չունեք (որպես կուսակցություն) էս ցույցերի կազմակերպման հետ՝ չի "փրկում"՝ մեկա մնալու եք Կրեմլի համար անցանկալի։

Դեմոկրատիայի, ազատության, արժանապատվության հետ կապված ցանկացած՝ անգամ մանր բան Կրեմլի բնական թշնամին է։ Եթե դու հանրահավաքի ես մասնակցում՝ Կրեմլի թշնամին ես։ Ազատ կարծիք ես արտահայտում՝ Կրեմլի թշնամին ես։ Չես ուզում վճարել Գլադունչիկի ու Բիբինի՝ չամադանով Հայաստանից հանվող փողերի համար՝ Կրեմլի թշնամին ես, դժգոհ ես իշխանությունից՝ Կրեմլի թշմանին ես․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել