Տականքը հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա ներքին թշնամին է` լծված արտաքին թշնամու ռազմակառքին, անդիմագիծ` որպես հայ և զզվելի` որպես մարդ, հայության հանդեպ ոչ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող: Նա ազգային պատկանելիություն չունի, և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել: Նյութակրոն, որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի ճանաչում և առաջնորդվում է «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքով: 

ՆԺԴԵՀ
...
Այոʹ, տականքներ բոլոր ժամանակներում եղել են և միշտ էլ կլինեն: Պարզապես դժբախտությունը նրանում է, որ դրանց թիվը գնալով մեծանում է. այդ տականքները մեր հասարակությունում հանդես են գալիս արտասահմանում բուծված և Հայաստան ներմուծված աղանդավորական խմբավորումների տեսքով, զանազան քաղաքական խմբերի, կեղծ հայրենասերների և փողատեր ազգուրացների կամ էլ աղքատ դավաճանների տեսքով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել