Ռուսաստանի լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների մեծ մասը Հայաստանում բողոքի ակցիաները դիտարկում է որպես հակառուսական մայդան: Արևմտյան մամուլի անդրադարձներում միշտ շեշտվում է, որ Հայաստանում վատ վիճակը կապված է այն բանի հետ, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի վիճակն է վատ: Այսինքն` բողոքի ակցիաները դիտարկվում են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության տիրույթում: Հղումներ են արվում ամենատարբեր մարդկանց, ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությանը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, բայց չկա որևէ հղում, թե ինչ տեսակետ ունի Հայաստանի ղեկավարությունը: Պատճառը կարծես հենց դա է` մեր երկրի քաղաքական ղեկավարության լռությունը և բացի ոստիկանական գործողություններից որևէ քայլ առայժմ չձեռնարկելն միայն ավելի են խորացնում դավադրությունների այդ տխմար տեսությունները: Ժամանակն է, որ երկրի քաղաքական պատասխանատուները հստակ հայտարարություններ անեն և գնահատական տան ստեղծված իրավիճակին` առաջարկելով լուծման տարբերակներ և ցրելով արտաքին այդ տհաճ ֆոնը, որ ձևավորվում է մեր երկրի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել