Քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքացիական հասարակության վառ դրսևորումներ են: Բայց բոլորս էլ գիտենք, որ այդ նույն քաղաքացիական հասարակության տարրերը, ինստիտուտները շատ ավելի բազմազան են որպես համակարգ: Այդ ինստիտուտների հիմնարար հատվածից են ԶԼՄ-ները` բոլոր տեսակի, դա լինի թերթ, ռադիո, հեռուստատեսություն, թե ինտերնետ կամ ինտերնետ TV:

Հայաստանի նման պետության համար առայժմ շատ բարձր հորիզոններում է հեռուստատեսությունն իր «սպառողներով»՝ որպես ինֆորմացիայի փոխանցման աղբյուր: Համաձայն եմ, նույնը չենք կարող ասել, օրինակ, ԱՄՆ-ի կամ եվրոպական զարգացած պետության համար, որտեղ բնակչության ինտերնետի հասանելիությունն այլ մակարդակի վրա է, և ժողովրդի պահանջարկը՝ ինֆորմացված լինելու, սպառվում է ինտերնետ տիրույթում, բայց ոչ միայն: Այս առումով մեր զանգվածային լրատվամիջոցները, որ դեռ քաղաքացիական հասարակության ինստիտուտ որպես այդպիսին կայացած չեն, փաստ է: Մասնավորապես խոսքը վերաբերվում է TV ոլորտին:

Հայաստանի բնակչության մի հսկայական զանգված ներկայացնում են գյուղական համայնքները, և հավատացնում եմ, որ գյուղում դաշտային աշխատանքների այս ակտիվ փուլում, անգամ եթե գյուղացին ինտերնետ ունենա ու դրանից օգտվելու ձևերին տիրապետի, միևնույնն է, նախընտրում է միացնել հեռուստացույցը: Օրինակ` Խաչիկ գյուղի բնակիչը, որ միայն տեղեկացել է էլէներգիայի սակագնի բարձրացման մասին կամ եթե ոչ, կտեղեկանա այդ մասին, երբ «լույսի մարդը» գա ու «շատ փող ուզի» նրանից, հեռուստացույցով երևի պատկերացում չկազմի էլ՝ ինչի համար է իրականում մայրաքաղաքում տիրող իրավիճակը և դեպի ուր է գնում:

Հատկանշական է, որ օտարերկրա TV ԶԼՄ-ներն ավելի ակտիվ են աշխատում: Վրացական հայտնի Rustavi 2, imedi, և Pirveli հեռուստաընկերություններն ակտիվ լուսաբանում են իրավիճակը` այն էլ ուղիղ եթերով: Ի դեպ, Վրաստանում առկա ցանկացած հանրային դեպք, միջադեպ, վիճակ միանգամից ուղիղ եթեր է գնում TV-ներով:
Բայց, այնուամենայնիվ, ինտերնետ տիրույթն ամբողջովին ողողված է ուղիղ միացումներով, լուսաբանումներով և որոշ չափով, կարելի է ասել, «ծածկում» է հեռուստատեսության բացերը:

Ամեն դեպքում պետք է հատուկ նշել, որ ցանկացած պետություն ավելի հզոր է, ավելի ուժեղ է, ժողովրդավարական` քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական է, որտեղ գործում են քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտները՝ որպես մեկ համակարգի տարրեր, այդ թվում և հեռուստատեսությունը` չլինելով «չափավորության տուրք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել