Երեկ բոլորով՝ ազատության ոգին սիրող մարդկանցով ու ընկերներով, Բաղրամյան փողոցում էինք։ Ու ես հպարտ նայում էի դրանից մեկ օր առաջ վնասվածքներ ստացած ընկերներիս՝ մեծ ու փոքր ինձնից, թատերական ինստիտուտից, թե այնտեղից դուրս։ Յուրաքանչյուրը պոտենցիալ առաջնորդ է։ Կապտուկների մեջ կորած, բայց էլի աներեր կանգնած՝ իրենց արդարությունն էին պահանջում։ Ընկերներիցս մեկը մեջքի կապտուկների ցավից չէր կարողանում շարժվել, գրկել էր դիմացի աղջկան, որ պաշտպանի ջրի վտանգավոր հզորությունից։ Այ Ինքն է հայը, Ես եմ հայը, Դու ես հայը։ Հայն ինքը չի, որ որբ է թողնում հարյուր երեխա, որ գաղթական է դարձնում հազար ընտանիք, որ սահմանում զոհված կամ վնասվածք ստացած զինվորին չի էլ հիշում։ Մենք Հայ ենք... Մենք Հայկ Նահապետի ու Նժդեհի սերունդ ենք... Մենք հաղթեցինք պատերազմում, սակայն պարզվում է՝ էլի պատերազմներ կան, որ մեր հաղթելու կարիքն ունեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել