Այսօր ընդհանուր առմամբ ՀՀ-ում գործում են շուրջ 140 ՀԷԿ, որոնք բոլորը մասնավոր անձանց են պատկանում, և փայատերերի մեջ մեզ հայտնի «շուկայական» դերակատարներ էլ կան: Նույն այդ ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար տեխնիկան բերվում է Չինաստանից, ընդհանուր տեխնիկայի գնահատումը և ՀԷԿ-ի շահագործման ծախսերը կազմում են 1 միլիոն դոլարի սահմանում գնահատված գումար, ըստ ՀԷԿ-ի աշխատակիցների, սակայն ՀԷԿ-ի շահագործումից հետո այդ ծախսը հնարավոր է կոմպենսացնել մոտ 1 կամ 2 ամսում` կախված տեխնիկայի որակից և նրանից, թե ինչ կարգի լարման էներգիա է այն ստանում: Ժամում այդ սարքավորումները թույլ են տալիս գումարային առումով ստանալ 3500 դոլարի ԵԿԱՄՈՒՏ, եթե հաշվարկը կատարենք տեղի սակագնային արժեքներով: 
Այս առումով մեզ ոչ միայն թալանում են, այլ նաև մեր բնության ու էկոհամակարգն են խախտում այդ ՀԷԿ-երով: Եթե այս պահին մասնագետներ կան, խնդրում եմ, հրապարակումներ կատարեք այս հարցի շուրջ, որովհետև պայքարին պետք է հիմնավորում տրվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել