1. Բաղրամյան մտնելն ու նստելն ի սկզբանե չհաշվարկված քայլ էր, քանզի ակնհայտ էր, որ առաջանալ չեն թողնի, իսկ այս դեպքում հաստատ բախման ցանկություն ոչ ոքի մոտ չկար։
2. Երեք-հինգ հոգու ընդունելու առաջարկը չսպասված էր, որի ընդունումն էլ, մերժումն էլ փակուղային էին։
3. Ակնհայտ էր, որ երկրորդ օրը չեն թողնելու, որ մայրաքաղաքի գլխավոր պողոտան պարալիզացված մնա։ Տղերքը պիտի գործի էթային...
4. Ոստիկանությունը ՇԱՆՏՂՈՒԹՅԱՆ (մարդա ձեր մտքում ինչ գիտեք՝ ասեք) մեծ փորձ ունի։ Կարճ, կոնկրետ՝ «ուրդե բռնենք, բռնելու/տփելու, իսկ էսօրվանից նաև ջրելու ենք» մեխանիզմով են աշխատում։ Ու եթե առաջ ընտրությունից ընտրություն, ապա հիմա՝ բառի բուն իմաստով՝ երբ ոնց ստացվի։
5. Ոստիկանությունում կա բթելու վարչություն, որտեղ հատուկ սենց առիթների համար բթում են մի խումբ անձանց ու դաժը վահանավոր ջոկատից առաջ ուղարկում։ Առաջ պարսիկների մոտ խմած փղերի գունդն էր էդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել