Քիչ առաջ դուրս եկա Մալաթիայի բաժանմունքից։ Հյուծված եմ ու սպառված։ Ակնոցիս հարցը լուծվեց։ Դրա համար շնորհակալ եմ, սակայն ակնոցն ակնոցով, ես դեռևս հետ չեմ ստացել իմ Canon 60D-ն։ Հավատացրեցին, որ արվում է ամեն ինչ։ Իսկ մինչ այդ ես հասկանում եմ, որ իմ ու կնոջս տանջանքով արված ներդրումը հիմա չգիտեմ՝ ուր է, ու արդյո՞ք հետ կստանամ։ Այո՛, ոռի լոմկա եմ ու... Մինչ այդ ուրախ եմ բոլոր նրանց համար, ովքեր որ դուրս գրվեցին բաժանմունքներից ու հիվանդանոցներից։ 
P.S. Մենակ լռված եմ Լենինգրադյանի վրա ու չգիտեմ, թե ինչ անեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել