Ժող ջան, ընկերներ, քանի որ շատ են զանգում, ամեն դեպքում գրեմ։ 
Այո՛, բռնել էին ու բերման ենթարկել մասնագիտական լրագրողական պարտքս կատարելու ընթացքում։ Բռնել են բոլորի ներկայությամբ՝ միայնակ մնացած աղջկան օբշյալ «լավ քրֆելու» ժամանակ հանդարտվելու կոչ անելու համար։ Ինձ ուղղակի անպատիվ ձևով քարշ են տվել մինչև մեքենան՝ ճանապարհին վերցնելով տեսախցիկս (խոսք են տվել գտնել ու վերադարձնել): Գիտեմ, սա իմ մասնագիտական պարտքի մի անբաժան մասն ա. հանգիստ եմ տանում, բայց դե այդ ամենն աննորմալ է։ 
Ուզում եմ գործընկերներիս իմ աջակցության խոսքն ասել, քանի որ նրանք ռիսկի տակ էին դնում ամեն ինչ, այդ թվում և ես, որ որպես ֆոտոլրագրող այնտեղ որևէ գործակալություն, լրատվական չէի ներկայացնում, ներկայացնում էի ինքս ինձ՝ փորձելով շարքային մարդկանց հասցնել ճշմարտությունը։ 
Հենց կոտրված ակնոցս սարքեմ, կգրեմ։ Լավ եղեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել