...Առավոտ է...... «Էլեկտաէներգիա» բառով ու հասկացությամբ, «համբերություն», «ցույց», «նստացույց», «ոստիկան», «երեխեք», «ծեծ», «օրինականություն», «անօրինականություն», «խիղճ», «ագահություն», «չափուսահման», «դեպքեր», «Բաղրամյան 26», «Ազատության հրապարակ», «դեմքեր» բառերով ու հասկացություններով ու մի քանի աթոռների անուններով փոխարինված գիշերին հաջորդող ծանր առավոտ... Ու գիշերվանից ցայգ ու մինչև այս ցայգ շարունակվող այս առավոտն արժի 7 դրամ... Ընդամենը...... 7 դրամ....
Հեռվից նայողին կարող է թվալ, թե աշխարհի վերջն է... Գթասրտության ու հանդուրժողականության վերջը... Ու էլի էնքաաա՜աան բաների վերջ..... Կամ գուցեև էնքաաաաաաա՜ն բաների սկիզբ.... Որ պիտի սկսվի 7 դրամից... Ընդամենը 7 դրամից.... Շա՞տ է, թե՞ քիչ.... Քի՞չ է, թե՞ շատ.... Իսկ ընդհանրապես ի՞նչ արժի տեսնես «լույս եղիցին»... Եվ կամ ի՞նչ արժի խիղճը.... Իսկ մարդը. մարդը տեսնես ի՞նչ արժի.... Եվ այս անցնող գիշերն ի՞նչ արժեր.... Ու կամ այս առավոտն ի՞նչ արժե.... Եվ կամ լրահոս նայելն ի՞նչ արժի... Հեռվից նայելը որքա՞ն ու մոտիկից նայելը որքա՞ն.... Ես կարկամել եմ... Ես միայն մի բան եմ զգում՝ բառերն էլ ոչինչ չարժեն... 7 դրամի դիմաց... Ամենաթանկը, պարզվում է, 7 դրամն է... Չգիտեի.... Իմացա... Ու սիրտս հիմա ցավում է այնպես, թևը կտրած կռունկի նման... Ու վայ էն աշխարհին, եթե իմ ցավն էլ պիտի աճուրդի հանվի... Ընդամենը 7 դրամով....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել