Այսօր վերջապես հասկացա, թե ինչի համար է մեր հրշեջ ծառայությունը: Ինձ մի ժամանակ թվում էր, թե նրանք ուղղակի այրված տների տերերին մխիթարելու համար են գնում: Բայց այսօր ամեն ինչ ինձ համար պարզ դարձավ: Երեկոյան ժամը իննի մոտակայքում անցնում եմ, տեսնեմ՝ երկու հիշեջ մեքենա է կանգնած` լռիվ անձնակազմով, պոլնի էպիկիռովկա հագնված` սաղավարտներով, բանով... Նայեցի շուրջս. ո՛չ կրակ, ո՛չ բոց, ո՛չ ծուխ: Մտածում եմ` վերջապես տղաները ժամանակին են հասել: Փառք ու պատիվ մեր հրշեջ ծառայությանը:
Հ.Գ. Իհարկե, հետո պարզվեց, որ ուղղակի սերիալներից մեկի նկարահանումների համար ռոմանտիկ սիրային տեսարան էր պետք նկարել անձրևի տակ, և երկու հիշեջ ընդամենը ջուրը երկինք էին պահում, որ այն անձրևի կաթիլների տեսքով իջնի և մարի համբուրվող սիրահարների հոգու հուրը: Իսկ մնացած անձնակազմը «դժվար ապրուստ» դեմքերով նստած սպասում էին «մարտական օպերացիայի ավարտին» ՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել