BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել «Հայի աչքեր» նախագծի հերոսների պատմությունները, հաղորդման գրանցած հաջողություններն ու հաղթանակները:

Հասմիկը   «Մեր տուն»  հասարակական հաստատության սաներից է: Նա արդեն շրջանավարտ է և կացարանի խնդիր ունի։ Հասմիկը «Մեր տուն»   հասարակական կազմակերպություն եկել է Գավառի մանկատնից և ինը տարի է ապրում է այնտեղ:

«Հասմիկը աշխատում է մանկապարտեզում՝  որպես դայակի օգնական և «Մեր տանը», կարծես թե, արդեն անելիքիներ չունի։ Նա  քսանինը տարեկան է, և արդեն մեծ խնդիր է, թե որտեղ ապրի,  ինչ անի», - նշում է   «Մեր տուն» հասարակական ընկերության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը:

«Ես եկել եմ միայն մի խնդրանքով, որ ինձ օգնեն բնակարան ունենալ: Ես արդեն հինգ տարի է, ինչ  աշխատում եմ: Շատ նախասիրություններ ունեմ. սիրում եմ գիրք կարդալ, տիրապետում եմ կոսմետոլոգիական որոշակի հմտությունների,  ձեռքի աշխատանքներ եմ անում»:

Հասմիկը հույս ունի, որ իր հարցն էլ կլուծվի այս հաղորդման ընթացքում, և դուրս կգա «Մեր տուն»  հասարարակական կազմակերպությունից:

Հաջորդ հերոսուհին՝ ինքն է դիմել հաղորդմանը: Նա դաստիարակում է իր չորս երեխաներին և չունի սեփական տանիք:

«Ապրում եմ Էջմիածնում՝ մայրիկիս տանը:  Միայնակ մայր եմ, աշխատում եմ քաղաքապետարանի կոմունալ բաժնում, քիչ եմ վարձատվում, որ կարողանամ ունենալ սեփական կացարան»:

Մինչև հաղորդման գալը՝ Տիկին Բնրազյանն արդեն բազում դռներ է թակել, բայց դրանից ոչ մի օգնություն չի ստացել:

«Ես արդեն հոգնել եմ թափառական ապրելուց: Ուզում եմ բնակարան, որն արդեն իմը կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել