Էս «Երաժշտական փոստարկղ» և «02» հաղորդաշարերը ոնց հիմնադրվել են, այդպես էլ գործում են իրենց հիմնադրման դարաշրջանի տեխնիկական միջոցներով ու մտածելակերպով: 
Առաջինը լրիվ անտեղյակ է, որ տասը տարուց ավելի է, ինչ YouTube կա, մարդիկ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում ինչ ուզում՝ միացնում և տեսնում ու լսում են հենց իրենց ուզած պահին: 
Իսկ երկրորդը, որ մասնավոր սեփականության պայմաններում չի կարելի մարդու մասին ասել, օրինակ, «բերման է ենթարկվել այսինչ թվին ծնված ոչ մի տեղ չաշխատող Այսինչ Այնինչյանը»: Մարդը կարող է մի քանի խոշոր ընկերությունների փայատեր է, կամ անշարժ գույք ունի վարձակալությամբ տրված, կամ ասենք «շնորհքով» պաշտոնյաների նման մի քանի միլիոն դոլար բանկում ավանդ ունի զոքանչի անունով և հանգիստ տոկոսներն է վայելում: Դա ի՞նչ այիբ է, որ երեսով եք տալիս: Էս վերջին հարցի վրա լույս է սփռում «02» հաղորդաշարի մասին կայքում տեղ գտած միտքը՝ հաղորդաշարը նպաստում է հասարակության իրավագիտակցության բարձրացմանը: Պարզ դարձա՞վ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել